Իրանում սկսվել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացու դատավարությունը

Իրանում սկսվել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացու դատավարությունը

PanARMENIAN.Net - Իրանում սկսվել է իրանական ծագմամբ ամերիկացի քաղաքացու դատավարությունը, ով մեղադրվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապի մեջ, հաղորդում են տեղացի լրագրողները:

Լսումներին քննիչները հայտարարել են Ամիրա Միրզաի Հեկմաթիի, իբրև թե, տված խոստովանական ցուցմունքների մասին, որոնք դեկտեմբերին հեռարձակվել են պետական հեռուստատեսությամբ, հաղորդում իրանական «Ֆարս» գործայալությունը: 28-ամյա ամերիկացու իրավապաշտպանը, ինչպես հաղորդում է «Ֆարսը», հերքել է մեղադրանքները:

ԱՄՆ իր քաղաքացու հասցեին հնչած մեղադրանքները համարում է շինծու և պահանջում նրան ազատ արձակել: «Ֆարսը» հաղորդում է, որ Հեկմաթին մեղադրվում է «թշնամի ԱՄՆ-ի հետախուզական վարչության հետ կապի մեջ»:

Գործակալությունը մեջբերել է Հեկմաթիի խոստովանական ցուցմունքը, որը ավելի վաղ ցուցադրվել է դեկտեմբերին և որում ամերիկացին խոստովանել է, որ իբրև թե փորձել է ներթափանցել իրանական հետախուզական համակարգ` լրտեսության նպատակով:

Ելույթ ունենալով դատարանում` Հեկմաթին, ինչպես հաղորդվում է, իբրև թե ասել է, որ ինքը կապեր է ունեցել ԿՀՎ հետ, սակայն երբեէ չի ցանկավել վնասել Իրանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---