Իրանի հայտարարությունն առաջացրել է նավթի գնաճ

Իրանի հայտարարությունն առաջացրել է նավթի գնաճ

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գներն աճել են 2 տոկոսով, ինչը փորձագետները կապում են Իրանի վարչապետ Ռեզա Ռահիմիի արած հայտարարության հետ, հաղորդում է CNN-ը:

Լոնդոնում հյուսիսծովային Brent-ի բարրելի արժեքը աճել է 1 դոլար 31 ցենտով` հասնելով 109.27 դոլարի ցուցանիշին, հայտնում է RBC-ն:

NYMEX-ում տեխասյան Light Sweet-ի գինը աճել է 1.66 դոլարով` հասնելով 1 բարելի համար 101 դոլար 34 ցենտի ցուցանիշին: Իրանի վարչապետ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանը կարող է արգելափակել Օրմուզյան նեղուցով նավերի անցումը, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացվեն և սահմանափակվի իրանական նավթի արտահանումը:

Օրմուզյան նեղուցով օրական անցնում է 15 մլն բարել և համաշխարհային փորձագետները ենթադրում են, որ անգամ այն դեպքում, եթե Օրմուզյան նեղուցը չփակվի, համաշխարհային շուկային սպասում են լուրջ ցնցումներ: Merrill Lynch-ի գնահատականով, խոսքն այն մասին է, որ «սև ոսկու» գները կարող են աճել մոտավորապես 40 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---