Google+-ը 2012-ի փետրվարին կունենա 100 միլիոն օգտագործող

Google+-ը 2012-ի փետրվարին կունենա 100 միլիոն օգտագործող

PanARMENIAN.Net - Ancestry.com-ի հիմնադիր և անկախ վերլուծաբան Փոլ Ալենը կրկին կանխատեսումներ է արել Google+ սոցիալական ցանցի աճի մասին։ Այս անգամ ըստ նրա, Google+-ն ունի 62 միլիոն օգտագործող։ Այս մասին հաղորդում է Mashable տեխնոբլոգը։ Փոլ Ալենի կարծիքով ամեն օր սոցիալական ցանցում ավելանում է 625 000 նոր օգտագործող։

Ըստ նրա հաշվարկների, այս տեմպերով աճի շնորհիվ G+-ը կհասնի 100 մլն օգտագործողի միչև 2012-ի փետրվարի 25-ը և 200 միլիոնի մինչև 2012-ի օգոստոսի 3-ը։ Իսկ արդեն 2012-ի դեկտեմբերին օգտագործողների թիվը կհասնի 300 միլիոնի։ Չնայած այս հաշվարկներին, Փոլ Ալենը չի նշում, թե քանիսն են այս 62 միլիոնից ակտիվ օգտագործողներ։

Google-ը գործարկել է Google+ սոցիալական ցանցը 2011-ի հունիսի 28-ին։ Ըստ Google-ի, վերջին պաշտոնական տվյալները վկայում են 40 միլիոն օգտագործողների մասին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---