Մամուն Հարիրի. Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարող նույնը լինել ապստամբներին Թուրքիայի աջակցությունից հետո

Մամուն Հարիրի. Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարող նույնը լինել ապստամբներին Թուրքիայի աջակցությունից հետո

PanARMENIAN.Net - Սիրիայի ու Թուրքիայի հարաբերությունները շատ լավ մակարդակում էին, սակայն, դրանք չեն կարող վերականգնվել նույն մակարդակով, այն բանից հետո, երբ Թուրքիան սատարեց սիրիացի ապստամբներին: Նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին:

Ըստ դիվանագետի, բողոքի ակցիաները սկսեցին Ալ-Քաեդայի ահաբեկիչները, որոնք թափանցեցին Սիրիայի տարածք Լիբանանի սահմանով. «Լիբանանը զգուշացրեց մեզ գրոհայինների խմբերի տեղաշարժի մասին: Ուստի մեզ շատ զարմացրեց բարեկամ Թուրքիայի ու Քաթարի արձագանքը, որոնք սատարեցին այդ ուժերին»:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Հարիրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական երկրի ներսում քրդերի դեմ ընթացող պատերազմին: «Սիրիային խորհուրդներ տալուց առաջ, Թուրքիան պետք է լուծի իր խնդիրները»:

Հարիրին նաև նշել է, որ նման դիրքորոշում զբաղեցնելով, Թուրքիան հակասում է իր իսկ «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքական կուրսին:

Սիրիայում անկարգությունների մեկնարկից ի վեր թուրքական իշխանությունները բազմիցս են կոչ արել Սիրիային դադարեցնել բռնությունը երկրում: Ավելին, հենց Ստամբուլում են ապստամբները հիմնել Անցումային խորհուրդը, որը համակարգում է բողոքի գործողությունները Սիրիայում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---