28 դեկտեմբերի 2011 - 16:13 AMT
Արմեն Ռուստամյան. Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությունը պետք է առնվազն 20 տոկոս կազմի

Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությունը պետք է առնվազն 20 տոկոս կազմի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` 20 տոկոսի բացակայությունը խոչընդոտում է ընդդիմությանը օգտագործելու Սահմանադրական դատարանի գործիքը ՀՀ ԱԺ-ում: Այս համատեքստում Ռուստամյանը նկատել է, որ Հայաստանի խորհրդարանում կոալիցիայի բացարձակ մեծամասնությունը լիակատար ազատություն է տալիս գործող իշխանություններին: Այս կապակցությամբ նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը չի իրականացրել իր սոցիալ-տնտեսական ծրագիրը:

Ռուստամյանը նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի սկզբին ՀՅԴ-ն անվստահություն հայտնեց Հայաստանի կառավարությանը 2008-2012թթ. ծրագիրը չկատարելու պատճառով: Նրա խոսքով` այժմ ՀՅ Դաշնակցությունը որոշել է նախագիծն ուղղել Սահմանադրական դատարան, սակայն խորհրդարանի ընդդիմադիր թևը 20 տոկոսից քիչ է կազմում: «Հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն ստորագրահավաք է սկսել` դիմելով կոալիցիայի ներկայացուցիչներին և անկախ պատգամավորներին»,- նշել է Ռուստամյանը: