«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները նվերներ հավաքեցին անապահով ընտանիքների երեխաների համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները նվերներ հավաքեցին անապահով ընտանիքների երեխաների համար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ երեխաներին նվիրված ամանորյա նախատոնական բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքվեցին նվերներ Հայաստանի ավելի քան 15 կազմակերպություններից:

Նոյեմբերի 27-ին ավարտվեց «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ակցիան`կազմակերպված հօգուտ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (Children of Armenia Fund): Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, ամանորյա տոների կապակցությամբ բանկի, ինչպես նաև խոշոր կազմակերպությունների աշխատակիցների ու մասնավոր հաճախորդների ջանքերով հավաքվեցին նվերներ Արմավիրի և Արագածոտնի մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար:

«Բանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում կոչ արեցինք մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում:

Անչափ ոււրախ ենք, որ մեզ միացան մեծ թվով կազմակերպություններ ու հասարակ մարդիկ: Համոզված ենք, որ այս նախագիծը հետագայում կնպաստի համատեղ գործերի իրականացմանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ով միացավ մեզ և կիսեց իր սրտի ջերմությունը այն մարդկանց հետ, ովքեր իրոք ունեն դրա կարիքը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամին», որի աջակցությամբ կարողացանք կազմակերպել նվերների առաքումը հասցեատերերին»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար: Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, II Համաշխարհային և Ղարաբաղյան պատերազմների վետերաններին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---