Հայաստանի նախագահը ՀՀ ԱԳՆ-ից աշխատանքային առաջընթաց է ակնկալում 2012 թվականին

Հայաստանի նախագահը ՀՀ ԱԳՆ-ից աշխատանքային առաջընթաց է ակնկալում 2012 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող է, որովհետև ամեն անգամ որոշակի առաջընթաց պետք է ունենանք և 2012 թվականին պետք է ավելի լավ արդյունքների հասնենք: Գոնե իմ ակնկալիքները սրանք են»,- հայտնել է նա արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելության ժամանակ:

Սերժ Սարգսյանն ընդունելության մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր հարազատներին գալիք տարում մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---