29 դեկտեմբերի 2011 - 11:33 AMT
The Economist. Հազիվ թե Թուրքիան իրավունք ունի խոսքի ազատություն «քարոզել»

Հազիվ թե Թուրքիան իրավունք ունի խոսքի ազատություն «քարոզել», երբ իր իսկ օրենքները (Հայոց ցեղասպանության ճանաչման քրեականացում) հայելու նման արտացոլում են Ֆրանսիայի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը, գրում է The Economist-ը:

Ավելին, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում հարյուրավոր լրագրողներ են գտնվում ճաղերի ետևում ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մասնակից լինելու անհամոզիչ մեղադրանքներով:

Պարբերականը ցինիկ է համարում թուրքերի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել: Դրանից հետո Օբաման համոզեց ամերիկացի օրենսդիրներին ձեռնպահ մնալ որևէ քայլերից:

Վերջում, ինչպես գրում է The Economist-ը, Թուրքիան ճարպկորեն սառեցրեց Արձանագրությունների վավերացումը և վերադարձավ «հարաբերությունների հաստատման դիմաց այսպես կոչված «գրավյալ ադրբեջանական տարածքները վերադարձնելու» քաղաքականությանը:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

Անցյալ շաբաթ թուրք իրավապահ մարմինները շուրջ 40 լրագրողների են ձերբակալել: Նրանց թվում էր նաև Agence France-Presse-ի ֆոտոթղթակիցը, որին մի քանի օր անց ազատ արձակեցին: