29 դեկտեմբերի 2011 - 12:08 AMT
Բնապահպանները կառավարության շենքի մոտ անց են կացնում այս տարվա վերջին ակցիան

ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բնապահպանական ակցիա, որի պահանջն է` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ցուցարարների թվում է նաև Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, որը հայտարարում է, որ «պայքարելու է մինչև վերջ»: Ըստ նրա, գյուղում բնակվում է 270 ընտանիք, այն հայտնի է արդեն 12-րդ դարից, ուստի ամեն ինչ կարվի, թույլ չտալու համար, որ գյուղացիները վերաբնակեցվեն այդ տարածքից:

Ավելին, բնապահպանները պահանջում են բնապահպանական խդնիրների քննարկում և մտադիր են երթով գնալ դեպի նախագահի նստավայր: