Հայաստանը կմասնակցի «էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի «էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում որոշում է կայացրել 2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում կայանալիք «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագրի և նախահաշվի հաստատման մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է, որ ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ գումարը ծանր բեռ չի լինի Հայաստանի պետբյուջեի համար, քանի որ այն կհատկացնեն Չինաստանի ու Կորեայի կառավարությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---