29 դեկտեմբերի 2011 - 12:24 AMT
Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը զերծ կլինի ծխախոտից

Ֆուտբոլի 2012 Եվրոպայի առաջնությունը զերծ կլինի ծխախոտից, նման որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ն:

ԱՀԿ աջակցությամբ մշակված ռազմավարության համաձայն Լեհաստանի ու Ուկրաինայի մարզադաշտերում, որտեղ տեղի կունենան խաղերը, լրացուցիչ արգելք կլինի ծխախտի վաճառքի և օգտագործման համար, ինչպես ներքին տարածքներում, այնպես էլ մարզադաշտում, հաղորդում է unmultimedia.org-ը:

Հակածխախոտային ռազմավարության հեղինակները հուսով են, որ Եվրո-2012 օրինակ կծառայի Եվրոպայում այլ մարզական միջոցառումների կազմակերպման համար: