Ստամբուլում վերանորոգել են Որդվոց Որոտման հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Ստամբուլում ավարտվել են Որդվոց Որոտման եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի մաքսերի եւ առևտրի նախարար Հայաթի Յազըջին, հաղորդում է Ermenihaber-ը:

Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են «Ստամբուլը Եվրոպայի 2012թ. մշակութային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում: 19-րդ դարի եկեղեցին գտնվում է Երուսաղեմի Հայ պատրիարքարանի հովանու ներքո: Հիմնանորոգման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Եկեղեցին չի գործել Առաջին աշխարհամարտից սկսած:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---