Իսրայելը «Աշխարհի բարեպաշտ» է հայտարարել երկու ֆրանսահայերի

Իսրայելը «Աշխարհի բարեպաշտ» է հայտարարել երկու ֆրանսահայերի

PanARMENIAN.Net - Երկու ֆրանսահայեր հայտարարվել են «Աշխարհի բարեպաշտներ» , գրում են իսրայեյան ԶԼՄ-ները:Այդ տիտղոսը Իսրայելը շնորհում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկած անձանց:

Ժորժ Դիլսիզյանն ու նրա որդի Անդրե-Գյուստավը հետմահու ճանաչվել են «Աշխարհի բարեպաշտներ» Երուսաղեմի «Յադ Վաշեմ» հուշահամալիրի կողմից: Նրանք մահացել են համապատասխանաբար 1946թ. և 1971թ.: «Յադ Վաշեմի» կայքի Դիլսիզյանների էջում, նրանք նշված են որպես Հայաստանի ներկայացուցիչներ, ոչ թե Ֆրանսիայի, սական ֆրանսիական ԶԼՄ-ները դասել են նրանց իրենց բարեպաշտներին շարքին:

Հավաստագիրն ու մեդալը ստացել է նրանց թոռնուհի և դուստր մադամ Լիլիան դը Տոլեդոն:

Ժորժ Դիլսիզյանը Ֆրանսիա է արտագաղթել նախորդ դարասկզբին հայկական ջարդերից հետո:

«Աշխարհի բարեպաշտների» հանձնաժողովի ստեղծումից հետո 1963թ. ի վեր հրեաների փրկիչի կոչում են ստացել մոտ 23 հազար հոգի աշխարհի 44 երկրներից: Նրանցից 3331 ֆրանսիացիներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---