5 հունվարի 2012 - 12:23 AMT
PayPal-ի նախկին ղեկավարը դարձել է Yahoo!-ի տնօրենը

PayPal վճարային համակարգի նախկին ղեկավարը՝ Սքոթ Թոմսոնը նշանակվել է ճանաչված որոնողական համակարգ Yahoo! ընկերության նոր գլխավոր տնօրեն: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Սքոթ Թոմսոնը նշանակվել է նաև տնօրենների խորհրդի անդամ: Վերջերս, երբ գլխավոր տնօրենի պաշտոնը լքել էր Քերոլ Բարթսը, նրա փոխարեն Yahoo!-ն ժամանակավորապես ղեկավարում էր ֆինանսական տնօրեն Թիմ Մորզեն: Այժմ վերջինս կրկին անցել է իր պաշտոնին:

Պաշտոնապես Սքոթ Թոմսոնին կնշանակեն ղեկավարի պաշտոնում հունվարի 9-ին: Պետք է նշել, որ նա, ղեկավարելով PayPal-ը, զգալիորեն ամրացրեց իր դիրքերը օնլայն վճարումների գլոբալ շուկայում: Նրա ղեկավարության ժամանակ PayPal-ի օգտագործողների քանակը կտրուկ աճ ապրեց՝ 50 միլիոնից դարձաց 104 միլիոն: Դե իսկ ընկերության եկամուտները նույնպես աճեցին՝ մինչև 4 միլիարդ դոլար նախկին 1.8-ի փոխարեն: