Թեհրանը և Անկարան կկարողանան ընդհանուր քաղաքականություն վարել Դամասկոսի վերաբերյալ 5 հունվարի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան մեղմի իր դիրքորոշումը Սիրիայի հանդեպ, Թեհրանն ու Անկարան կկարողանան ընդհանուր քաղաքականություն վարել Դամասկոսի վերաբերյալ, հայտնել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բրուջերդին, հաղորդում է MEHR իրանական լրատվական գործակալությունը: Նրա խոսքով` մոտակա օրերին իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կայցելի Թուրքիա: Նա հաղորդել է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն Իրան կատարած ներկայիս այցի ժամանակ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ հիմնականում քննարկում էր սիրիական հիմնահարցը: Դավութօղլուն Թեհրան է ժամանել դեկտեմբերի 4-ին: Այցից մեկ օր առաջ նա հայտնել էր, որ Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ կքննարկի այդ երկրի միջուկային ծրագիրը, ինչպես նաև իրադարձությունները Սիրիայում և Իրաքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |