ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Դամասկոսում երեկ տեղի ունեցած պայթյունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Դամասկոսում երեկ տեղի ունեցած պայթյունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայում իրավիճակի վատացման առնչությամբ այն բանից հետո, ինչ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է երկրի մայրաքաղաքում` Դամասկոսում, ինչի արդյունքում 25 մարդ զոհվել է, 50-ը` վիրավորվել: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, իր հայտարարությունում Պան Գի Մունը քննադատել է կատարվածը և ցավակցություն հայտվել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին: «Ցանկացած բռնություն անթույլատրելի է և պետք է դադարեցվի»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նաև ընդգծել է, որ հազարավոր մարդիկ իրենց կյանքը տվել են Սիրիայի համար սկսած այն պահից, երբ այնտեղ նախորդ տարվա մարտին սկսվել էին անկարգություններ:

ՄԱԿ-ի գնահատականներով, վերջին ութ ամիսների ընթացքում այս եևրկրում զոհվել է ավելի քան 5000 մարդ, հազարավորները ձերբակալվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---