Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին մեղադրում են Էրդողանի կառավարության տապալման փորձի մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է երկրի գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուհը, ում կասկածում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տապալման փորձի մեջ, գրում է Կոմսոմոլսկայա Պրավդան:

Բաշբուհին մեղադրում են նաև ահաբեկչական «Էրգենեկոն» ցանցի ստեղծման մեջ, որի նպատակն է երկրում իրավիճակի ապակայունացումը` մզկիթների վրա գործողությունների և պետական գործիչների սպանությունների միջոցով:

Բաշբուհի հարցաքննությունը տևել է 12 ժամ: Բացի բարձրաստիճան գեներալից «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ձերբակալվել է նաև մոտավորապես 300 մարդ, որոնցից շատերը հանդիսանում են թուրքական բանակի գործող կամ պաշտոնաթող եղած սպաներ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից գլխավորվող իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և ռազմական վերնախավի միջև հարաբերությունները սկսել են վատանալ դեռևս մի քանի տարի առաջ: Այդ ժամանակ կառավարությունը, խուսափելով պետական հեղաշրջումից, ակտիվացրեց զինվորականների նկատմամբ դատական հետապնդումները`սադրելով գլխավոր բանակային գեներալների պաշտոնաթողությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---