Սիրիայի ՆԳՆ խոստանում է «երկաթե ձեռքով» պատասխանել Դամասկոսի ահաբեկչությանը

PanARMENIAN.Net - Սիրիան նախազգուշացրել է այն խիստ միջոցների մասին, որոնք կապված են դեկտեմբերի 6-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Դրա արդյունքում զոհվել են 26, վիրավորվել` ավելի քան 60 մարդ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սիրիայի ներքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Շաարը հայտարարել է, որ իշխանությունները «երկաթե ձեռքով» կպատասխանեն բոլոր նրանց, ովքեր կփորձեն սպառնալ երկրի և դրա քաղաքացիների անվտանգությանը:

Նա նաև ընդգծել է, որ մահապարտի կողմից իրականացված պայթյումի արդյունքում 15 զոհվածների անձը հաստատել չի հաջողվել, քանի որ մնացել էին միայն մարմնի կտորներ:

Սիրիական ընդդիմությունը, որը մարտից սկսած ձեռնամուխ է լինում նախագահ Բաշար Ասադի հրաժարականին, հայտարարում է, որ ահաբեկչությունն ամբողջապես նախաձեռնվել է պետծառայությունների կողմից: Ակտիվիստների խոսքով, որպես մահացածներ են ներկայացվում նրանք, ովքեր հակակառավարական ելույթների ճնշման ժամանակ սպանվել են ակնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դերաան և Հոմսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---