Բանգլադեշի տական ճանաչվել է ամենագեղեցիկ թղթադրամը

Բանգլադեշի տական ճանաչվել է ամենագեղեցիկ թղթադրամը

PanARMENIAN.Net - Ermoshka.ru կայքում իրականացրած հարցման արդյունքում աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանշում առաջին տեղն է զբաղեցրել Բանգլադեշն իր ազգային դրամով` 2 տակա արժողությամբ թղթադրամով, երկրորդ տեղը զբաղեցրել է Սան-Թոմեի և Պրինսիպիի 50 հազարանոց դոբրը, երրորդ տեղը` Բահամները` 1 բահամյան դոլար արժողությամբ թղթադրամով, իսկ չորրորդ տեղը` Բահրեյնը` 5 դինար արժողությամբ թղթադրամով:

7-րդ հորիզոնականում ներկայացված է Վրաստանը 10 լիրանոց թղթադրամով, վեցերորդ հորիզոնականում հայտնվել է Հոնկոնգը` հոնկոնգյան 10 դոլարանոց թղթադրամով, յոթերորոդ հորիզոնականում` Կուկա կղզիները` տեղական 10 դոլարանոց թղթադրամով, իսկ ութերորդում տեղում է Ւսրայելը` 50 շեկել արժողությամբ թղթադրամոց, իններորդում` Իսլանդիան 20 հազար իսլանդական քրոն արժողությամբ, իսկ տասներորդում` Ֆարերեյան կղզիները` տեղական 50 քրոնանոց թղթադրամով:

11-20 հորիզոնականներում տեղակայվել են Նոր Զելանդիան, Ռումինիան, Մալդիվյան կղզնիները, Կոմորյան կղզիները, Ֆրանսիական Պոլինեզիան, Շվեյցարիան, Շվեդիան, Յամայկան, իսկ 20-յակը եզրափակում է Ճապոնիան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---