9 հունվարի 2012 - 10:47 AMT
Երևանում կանցկացվեն Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններ

Հունվարի 11-22-ը Երեւանում կանցկացվի Հայաստանի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակցում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Լեւոն Բաբուջյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը:

Նույն օրերին Երեւանում կանցկացվի Հայաստանի կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակցում են 12 շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Մարիա Կուրսովան, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Նաիրա Մովսիսյանը, հայտնում է armchess.am-ը:

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարերի պարտիաները տեղի կունենան Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հանդիպումների մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 15:00-ին: