9 հունվարի 2012 - 11:03 AMT
Իրան. Աշխարհը 24 ժամ էլ չի դիմանա առանց Պարսից ծոցի էներգակիրների

«Աշխարհը առանց Պարսից ծոցի էներգակիրների 24 ժամ էլ չի դիմանա»: Ւնչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի Պահակային կորպուսի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադեվին:

Պատասխանելով լրագրոցների այն հարցին, կփակի արդյոք Իրանը Օրմուզի նեղուցը, նա ասել է, որ այս տարբերակը բազմիցս փորձարկվել է: Ծովակալն ընդգծել է, որ «աշխարհն առանց նեղուցի միջոցով տեղափոխվող նավթի կանգուն չի մնա»:

Lloyd’s ծովային վիճակագրության ստորաբաժանման տվյալներով, Օրմուզի նեղուցով անցնում է ծովով նավթի համաշխարհային արտահանման 40 տոկոսը: Ամեն տարի նեղուցով անցնում է նավթի 15-17 մլն բարրել: Դա կազմում է Պարսից ծոցի երկրների կողմից արտահանվող նացթի 90 տոկոսը: