9 հունվարի 2012 - 11:17 AMT
Տեխնիկական ստուգումներ կիրականացվեն 3 ընկերությունների էներգատեղակայանքներում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից 2012 թվականի ընթացքում նախատեսվում են տեխնիկական ստուգումներ իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «ՀայՌուսգազարդ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություններին պատկանող էներգատեղակայանքներում, հայտնում է Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ տեխնիկական ստուգումների տարեկան ծրագիրը (ըստ ընկերությունների մասնաճյուղերի ու էներգատեղակայանքների) և ժամանակացույցը կտեղադրվի 2012 թ. փետրվար ամսին` էներգետիկայի պետական տեսչության ինտերնետային կայքում: