9 հունվարի 2012 - 13:01 AMT
Լեոն Պանետտա. Իրանը ներկայումս միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չի տանում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրանը ներկայումս միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չի տանում: Նախարարի հայտարարությունը հնչել է հունվարի 8 հարցազրույցում, որը ձայնագրվել է Face the Nation հաղորդման համար: Վերջինս հեռարձակվում է CBS հեռուստաալիքով:

Պանետտայի խոսքով, Թեհրանն առայժմ մտադիր է ստեղծելու միայն որոշակի հնարավորություններ միջուկային ոլորտում: ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «Կարմիր գիծը», որն անթույլատրելի է համարում Վաշինգտոնը, Թեհրանի կողմից սեփական ատոմային ռումբի մշակման մեկնարկը կլինի:

Պանետտան ընդգծել է, որ ներկայումս ամենաբանական քայլն այն է, որ շարունակվի Թեհրանի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշումը:

Ինչպես հստակեցնում է Associated Press-ը, հարցազրույցը ձայնագրվել է դեռևս հունվարի 6-ին: Նոյեմբերին Պանետտան զգուշացնում էր, որ չի կարելի հարձակվել Իրանի վրա: Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվել է նոյեմբերին այն բանից հետո, ինչ ներկայացվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը: Փորձագետները մատնանշել են ռազմական թեքումը, որը ձեռք են բերել իրանական հետազոտությունները միջուկային բնագավառում, գրում է lenta.ru-ն: