9 հունվարի 2012 - 13:06 AMT
Apple-ը հինգ տարում վաճառել է ավելի քան 73 միլիոն iPhone

5 տարի առաջ՝ 2007-ին այս օրը Apple-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին iPhone սմարթֆոնը MacWorld ցուցահանդեսի ժամանակ, տեղեկացնում է Apple Insider-ը։ 2007-ին ընկերությունը վաճառեց ավելի քան 1 միլիոն iPhone։

Այդ օրվանից մինչև այսօր ընկերությունը թողարկել է iPhone-ի 4 սերունդ և մեկ թարմացված և iOS բջջային օպերացիոն համակարգի հինգ տարբերակ։

Ներկայացնելով առաջին iPhone-ը՝ Ջոբսն այն անվանեց նոր հեղափոխական բջջային հեռախոս։

2012-ին բոլորը սպասում են iPhone-ի 5-րդ սերնդի թողարկմանը։ Apple ընկերությունը 2007-ից մինչ օրս վաճառել է ավելի քան 73 միլիոն iPhone սմարթֆոն։