9 հունվարի 2012 - 13:12 AMT
Վերջին երեք օրում Երևանում գրանցվել է երեք դեղորայքային թունավորում

Հունվարի 6-ին ժամը 22.55-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 44 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ,1989 թվականին ծնված Աննա Աթանեսյանը:Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն բավարար:

Հունվարի 7-ին և 8-ին նույնպես գրանցվել են դեղորայքային թունավորման դեպքեր.Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 2 շղթայի թիվ 34 շենքի 84-րդ բնակարանի բնակիչների ահազանգի շնորհիվ կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները 1986 թվականին ծնված Լիզա Հարությունյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն,իսկ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի թիվ 26/1 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ,1982 թվականին ծնված Նաիրա Սեդրակյանը տեղափոխվել է «Սբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: