9 հունվարի 2012 - 13:15 AMT
Քաղաքացիների ու ՃԿԿ ջանքերով հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը

Հունվարի 7-ին`ժամը 20.58-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում`«Դավիթաշեն» կամրջից անհայտ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել` ցած նետվելով:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների և ՃԿԿ ՕԽ-ի ջանքերով հաջողվել է կանխել 1972 թվականին ծնված Անդրանիկ Եղիազարյանի ինքնասպանության փորձը: