9 հունվարի 2012 - 13:42 AMT
ԱՄՆ-ի համար լավագույն նախագահ ռոբոտը կլիներ, գտնում է Ֆիդել Կաստրոն

ԱՄՆ-ի համար լավագույն նախագահ ռոբոտը կլիներ, որը կկարողանար կառավարել երկիրը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հեգնանքով հայտարարել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր «Լավագույն նախագահը ԱՄՆ-ի համար» հոդվածում, որը հրապարակել են Կուբայի ԶԼՄ-ները: «Ես վստահ եմ, որ ձայնի իավունք ունեցող ամերիկացիների 90 տոկոսը, հատկապես, իսպանալեզու, սևամորթ ամերիկացիները, միջին դասի զգալի մասն ու աղքատացած մարդիկ, կքվեարկեին ռոբոտի օգտին»,-գրել է նա:

«Ես պատկերացրեցի խոսքերը լավ շարադրելու ունակ Օբամային, որի համար վերընտրվելու մոլուցքում Մարտին Լյուտեր Քինգի երազանքներն ավելի հեռու են հայտնվում, քան մոտակա բնակելի մոլորակը…Իրավիճակն ավելի վատ է, հանրապետականներից յուրաքանչյուրը, ով ունակ է հաղթել նախագահական ընտրարշավում, Tea Party ղեկավարներն ավելի շատ միջուկային ռումբեր ունեն թիկունքում, քան խաղաղ ծրագրեր իրենց ուղեղներում»,-գրում է Կաստրոն:

«Միթե ակնհայտ չէ, որ ամենավատը ռոբոտի բացակայությունն է Սպիտակ տանը, որը կկարողանար թույլ չտալ մեզ բոլորիս կործանումով սպառնացող պատերազմը»,-հայտարարել է նա: