30 հուլիսի 2003 - 18:50 AMT
ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՐՁ
Հայաստանի մաքսատան աշխատակիցները կասեցրել են ազգային մշակութային արժեք ներկայացնող մի քանի արվեստի գործերի երկրի սահմաններից ապօրինաբար դուրս տանելու փորձեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթի ուղեւոր ոմն Դոլիձե փորձել է ապօրինաբար Գերմանիա փոխադրել նեոկլասիցիզմի շրջանի երեք բրոնզե արձանիկներ, որոնք ստեղծվել են Եվրոպայում 19-րդ դարի երկրորդ կեսին անհայտ վարպետի կողմից: Մաքսավորներն առգրավել են նաեւ նույն շրջանին պատկանող Ռուսաստանում պատրաստված մի սրբապատկեր, որն ապօրինաբար փորձում էր Իրան տանել Սերգեյ Հարությունյանը: