9 հունվարի 2012 - 14:07 AMT
Toshiba-ն ներկայացրել է նոր iPad-ից թեթև պլանշետ

Toshiba ընկերությունը թողարկել է Excite X10 նոր պլանշետային համակարգիչը։ Այն ունի 10 դյույմ անկյունագծով էկրան և 3 դյույմ հաստություն։ Այն ավելի թեթև է իր կշռով iPad-ից, գրում է TechCrunch-ը։

Excite X10-ն ունի երկու տեսախցիկ՝ դիմացի և ետևի, համապատասխան՝ 2 և 5 մեգապիքսել։ Պլանշետն աշխատում է 1.2GHz երկակի պրոցեսորով, ունի 1Գբ օպերատիվ հիշողություն։ Պլանշետն աշխատում է Android 3.2 Honeycomb տարբերակով, հետագայում թարմացվելու է Android 4.0 Ice Cream Sandwich-ի։ Toshiba-ն դեռևս չի նշում, թե որքան կարժենա Excite X10-ը։ Սակայն, ըստ ենթադրությունների այն կարժենա 500-600 ԱՄՆ դոլար։

Excite X10-ից բացի Toshiba –ն թողարկել է 14 դյույմ անկյունագծով նոր ուլտրաբուք՝ XPS 14z-ը։ Այս երկու սարքերով է ընկերությունը ներկայացել հունվարի 10-13-ը կայանալիք CES 2012-ի նախնական ցուցադրություններին, որոնք մեկնարկել են հունվարի 5-ին։