9 հունվարի 2012 - 15:43 AMT
Ժան-Կլոդ Մինյոնը կփոխարինի Մևվլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում կընտրվի կազմակերպության նոր նախագահը: Այս ընթացքում ավարտվում է ԵԽԽՎ գործող նախագահ Մևվլութ Չավուշօղլուին իրավասությունների ժամկետը, ասել են ԵԽԽՎ-ում:

Սպասվում է, որ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում կփոխարինի ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել է ԵԽԽՎ-ում ներկայացված Եվրոպական ազգային կուսակցության քաղաքական խմբակցության կողմից: Մինյոնը հանդիսանում է ԵԽԽՎ քաղաքական հարցերով և մոնիթորինգի կոմիտեների անդամ, ԵԽԽՎ նախագահի տեղակալ և բյուրոյի անդամ: Համաձայն կանոնակարգի, նստաշրջանի ընթացքում կընտրվի ինչպես նախագահը, այնպես էլ նրա տեղակալը:

Չավուշօղլուն կազմակերպության նախագահի պաշտոնում ընտրվել էր 2010թ հունվարին:

Ըստ ԵԽԽՎ քաղաքական խմբակցությունների միջև համաձայնության, կազմակերպության նախագահի պաշտոնի թեկնածուն առաջադրվում է քաղաքական խմբակցությունների ռոտացիայի ճանապարհով: Տվյալ պահին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը գրավելու հերթը Եվրոպական ազգային կուսակցությանն է պատկանում: Վերջինիս պատգամավոր է հանդիսանում Մինյոնը: ԵԽԽՎ նախագահն ընտրվում է 2 տարի ժամկետով, հայտնում է Trend-ը: