9 հունվարի 2012 - 15:43 AMT
Օրմուզի նեղուցը շրջանցող նավթամուղը կգործարկվի հունիսին

Նավթամուղը, որը կառուցում է ԱՄԷ-ն, շրջանցելով Օրմուզի նեղուցը, կսկսի գործել 2012թ. հունիսին, հայտնում է AFP-ն: Ըստ երկրի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ Համլիի, շինարարությունն «արդեն գրեթե ավարտվել է»:

Նավթամուղը կառուցվում է ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիմակայության սրման դեպքի համար: Նավթամուղը կկարողանա միայն մասնակիորեն փոխարինել տարածաշրջանից համաշխարհային շուկա առաքվող նավթը: Խոսքը գնում է Էմիրատներում արդյունահանվող ածխաջրածինների մասին:

Նավթամուղի թողունակությունը կազմում է 1,5 մլն բարել օրական և կարող է ավելանալ մինչև 1,8 մլն:

Ընդհանուր առմամբ Օրմուզի նեղուցով արտահանվում է մոտ 20 մլն բարել նավթ օրական կամ համաշխարհային սպառման գրեթե մեկ քառորդը, գրում է lenta.ru-ն: