9 հունվարի 2012 - 15:44 AMT
Արմեն Աշոտյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն:

ԿԳՆ-ից հայտնում են, որ կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր:

Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: