9 հունվարի 2012 - 16:30 AMT
Ռուսաստանն այս տարի կդադարեցնի «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրների արտադրությունը

2012թ. Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը կավարտեն վերազինումը «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրներով և հետագայում կստանան արդեն «Յարս» համալիրներ: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մամլո ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Կովալը:

«Տոպոլ-Մ» համալիրը հագեցած է РС-12М2 միաբլոկ հրթիռով, իսկ «Յարսը»՝ РС-24 հրթիռով, որն ունի անհատական նշանառության մի քանի միջուկային բլոկեր:

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական կազմում մինչ 2012թ. ավարտը կլինեն «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրի 78 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: