Կոնդ թաղամասում տեղի ունեցած սպանության գործով 17-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել

Կոնդ թաղամասում տեղի ունեցած սպանության գործով 17-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանի սպանության գործով Հարություն Թանապուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի՝սպանություն, որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից, և 258 հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանություն, հատկանիշներով, իսկ Հարություն Մկրտչյանին` 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Հարություն Թանապուրյանը և Հարություն Մկրտչյանը կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության էր տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հունվարի 4-ին, ժամը 01-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի և 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջև, որի ժամանակ Հարություն Թանապուրյանը դանակի 15 հարված էր հասցրել Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:

Նույն օրը, ժամը 17.15-ին, Հ. Թանապուրյանը և Հ. Մկրտչյանը հայտնաբերվել և ներկայացվել էին բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---