9 հունվարի 2012 - 17:01 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Ոսկու պետգներն աճել են

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 9-ից 15-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 18334.57 (+96.71), բացթողնման գինը` 19928.88 (+105.12) դրամ, արծաթի գնման գինը` 331.83, բացթողնման գինը` 360.69 (+0.01), պլատինի գնման գինը` 16148.34 (-26.65), բացթողնման գինը` 17552.54 (-28.97), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7410.49 (+241.58), բացթողնման գինը` 8054.88 (+262.59) դրամ: