9 հունվարի 2012 - 17:45 AMT
USB 3.0-ը 10 անգամ ավելի արագ է USB 2.0-ից

Մինչև 2012-ի տարեվերջ բոլոր սմարթֆոնների և պլանշետային սարքերի համար համատեղելի կլինի USB 3.0 միկրոUSB միակցիչը (connector), որի շնորհիվ տվյալների փոխանցումը կդառնա ավելի արագ, քան USB 2.0-ով։

USB 3.0-ն մոտավորապես 10 անգամ ավելի արագ է աշխատում, քան USB 2.0-ը։ USB 3.0-ի փոխանցման արագությունն է 625Մբ/վ, իսկ USB 2.0-ի փոխանցման արագությունը կազմում էր առավելագույնը 60 Մբ/վ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

«Նախկինում 15 րոպեում փոխանցվող ֆայլն այժմ փոխանցվում է 1 րոպե 10 վայրկյանում»,-ասել է USB Implementers Forum-ի տեխնիկական տնօրենը CES 2012 ցուցահանդեսի ժամանակ։

Բացի այս ամենից, բջջային սարքերը և պլանշետները USB 3.0-ի շնորհիվ էլ ավելի արագ են լիցքավորվում։