Մևլութ Չավուշօղլուն կհանդիպի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան թեմի աթոռակից պատրիարքի հետ

Մևլութ Չավուշօղլուն կհանդիպի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան թեմի աթոռակից պատրիարքի հետ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն կհանդիպի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան թեմի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանի հետ, հաղորդում է Խորհրդարանական Վեհաժողովի մամլո ծառայությունը: Չավուշօղլուի հանդիպումը թեմի ներկայացուցչի հետ կկայանա հունվարի 9-13 դիվանագետի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում:

Չավուշօղլուն կհանդիպի նաև Թուրքիայի րաբունու և Պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Այցի շրջանակում ծրագրված են ԵԽԽՎ նախագահի հանդիպումները երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և ԱԳ նախարարի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---