Թուրքական ԶԼՄ-ներ. Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն օրակարգում կներառի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

Թուրքական ԶԼՄ-ներ. Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն օրակարգում կներառի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն օրակարգում կներառի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

«Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումը Նիկոլյա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի մի մասն է», գրում է այդ առիթով TRTHaber-ը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---