Ֆրանսիացի գրողը կոչ է արել սենատորներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիացի գրողը կոչ է արել սենատորներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի գրող Բերնար-Անրի Լևին ամերիկյան Huffington Post-ում կոչ է արել ֆրանսիացի քաղաքական գործիչներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ու վերականգնել արդարությունը:

«Սուրբ ծննդյան տոներից առաջ Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, որի նպատակն է քրեականացնել ժխտողական ռեվիզիոնիզմը, չի առաջարկում պատմություն գրել պատմաբանների փոխարեն այն պարզ պատճառով, որ նրանք վաղուց արդեն արել են դա»,-գրում է Լևին:

Ըստ գրողի, հենց ռեվիզիոնիստներն են միշտ խոչընդոտել պատմաբանների աշխատանքին:

«Մենք միշտ իմացել ենք, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերը 20-րդ դարի սկզբում սիստեմատիկաբար ենթարկվել են ոչնչացման»,-նշում է գրողը՝ հավելելով, որ օրինագծի օգտին քվեարկած ԱԺ անդամներից ոչ մեկը չի համարել իրեն այդ պահին ճշմրատությունը հաստատող պատմաբան:

Վերջում Լևին ընդգծել է, որ «ժամանակն է դադարեցնել խեղդել հայկական ողբերգությունը «հիշատակի հետ կապված օրենքների» ծիսական դարձած փուչ քննդատության մեջ»: «Եկեք դիմակայենք ժխտողական փաստարկներին՝ ելնելով մեր ազգային իմասնտնությունից և թող սենատորներն ավարտեն այդ գործընթացն առանց ահաբեկվելու պատմաբանների մի փոքր խմբի կողմից»,-ամփոփել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, որով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 000 եվրո տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---