10 հունվարի 2012 - 10:53 AMT
Բրիտանական ոստիկանությունը ռումբի կաղապար է անցկացրել Լոնդոնի Օլիմպիական այգի

Բրիտանական ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է Լոնդոնի Օլիմպիական այգու տարածք անցկացնել պայթուցիկ սարքի կաղապարը, որտեղ անցկացվում էր Մեծ Բրիտանիայի կառավարության նիստը: Ոստիկանությունը ստուգել է սպորտային օբյեկտի անվտանգության ծառայությունների աշխատանքը` 2012թ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի նախօրեին:

Մեծ Բրիտանիայի կառավարության նիստը կայացել է Օլիմպիական այգու տարածքում`200 օր առաջ մինչև խաղերի մեկնարկը: Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանան 2012թ հուլիսի 27-ից օգոստոսի 12: Մրցումներին կմասնակցեն ավելի քան 10 հազար մարզիկներ աշխարհի 204 երկրներից: Օլիմպիական խաղերը բրիտանական մայրաքաղաքի համար կդառնան թվով երրորդը. ավելի վաղ Լոնդոնը հյուրընկալել է խաղերը 1908 և 1948 թթ: