Լոնդոնում բացվել է կրթության ոլորտի համաշխարհային համաժողովը

Լոնդոնում բացվել է կրթության ոլորտի համաշխարհային համաժողովը

PanARMENIAN.Net - Լոնդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո բացվել է ամենամյա համաշխարհային կրթական համաժողովը: Համաժողովին մասնկցում են 60 նախարարներ աշխարհի տարբեր երկրներից:

Հունվարի 10-ին համաժողովում հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը կարծարծի ուսուցիչների որակավորման և ինովացիոն տեխնոլոգիաների հարցը:

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն:

ԿԳՆ-ից հայտնում են, որ կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր:

Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---