Թուրքիայի իշխող կուսակցության անդամ պատգամավորը ներողություն է խնդրել հայ ժողովրդից

Թուրքիայի իշխող կուսակցության անդամ պատգամավորը ներողություն է խնդրել հայ ժողովրդից

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» խորհրդարանական խմբակցության անդամ Իսմետ Ուչմանը «Ակոս» հայալեզու թերթին տված հարցազրույցում նշել է, որ 1915թ. իրադարձությունները մեծ ողբերգություն են:

«Հարկավոր է պայքարել զինյալ խմբերի դեմ, ոչ թե հարվածն ուղղել խաղաղ բնակչության վրա: 1915թ. հենց դա տեղի ունեցավ: Ես 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն չեմ ճանաչում, սակայն, գտնում եմ, որ խաղաղ ժողովրդի վերաբնակեցումը մեծ սխալ էր: Ես ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից»,-ասել է Իսմետ Ուչմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---