10 հունվարի 2012 - 13:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տոնական օրերին Շտապ օգնությունը ծանրաբեռնված է աշխատել

Տոնական օրերին Հայաստանի Շատ օգնությունը ծանրաբեռնված է աշխատել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շատպ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ, այս տարի կանչերի քանակն ավելացել է: Մասնավորապես Ստեփանյանը հայտնել է, որ հունվարի 1-8-ը գրանցվել է 5 708 կանչ, որնցից 513-ը մանկական կանչեր էին, հիվանդանոց է տեղափոխվել 890 հիվանդ: Նա նշել է, որ տոնական օրերին կանչերի մեծ մասը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների հետ: «Միյան 25 դեպք է կապված եղել ալկոհոլի չարաշահման հետ»,-ասել է նա:

Թագուհի Ստեփանյանը հայտնել է նաև, որ տոնական օրերին շտապ օգնության բրիգադի ներկայությամբ 9 մահվան դեպք է արձանագրվել, իսկ մինչ բրիգադի ժամանումը՝ 52 դեպք:

Անդրադառնալով Շտապ օգնության աշխատանքի հետ կապված բողոքներին՝ Ստեփանյանն ասել է, որ ամեն օր, ունենալով 750 կնաչ, համակարգը ֆիզիկապես չի կարող վայրկյանական արձագանքել և տեղում լինել 7-12 րոպեի ընթացքում: Ըստ նրա, Շտապ օգնության բրիգադի ուշացումների մարդիկ պետք է ըմբռնումով մոտենան, «քանի որ մեզ համար խնդիր են ստեղծում կրկնակի կանչերը, որոնց թիվը տոն օրերին հասել է 212»:

ՖՈՏՈՇԱՐՔ