10 հունվարի 2012 - 13:46 AMT
Էրիկ Կանտոնան մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան սկսել է ստորագրություններ հավաքել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վերջիններս կկայանան 2012թ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Կանտոնան նամակներ է գրել Ֆրանսիայի քաղաքապետերին. նախագահի պաշտոնում առաջադրվելու համար նրան անհրաժեշտ է ամենաքիչը 500 ընտրովի պաշտոնյաների ստորագրություններ: Իր կոչում նա խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պայքարել սոցիալական անհավասարության դեմ: