Nokia-ն ներկայացրել է Lumia 900 LTE սմարթֆոնը

Nokia-ն ներկայացրել է Lumia 900 LTE սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Nokia-ի նորույթը CES 2012 միջազգային ցուցահանդեսում Lumia 900 սմարթֆոնի ներկայացումն էր։ Lumia 900-ը աշխատում է Microsoft-ի Windows Phone 7.5 օպերացիոն համակարգով։ Այն հագեցած է LTE տեխնոլոգիայով։ Հնարավոր է դարձնում տվյալների ներբեռնում մինչև 50Մբ/վ 4G ցանցով։ Այս մասին հայտնում է i4u.com-ը։

Lumia 900-ն ունի 4.3 դյույմ անկյունագծով էկրան, 1.4GHz պրոցեսոր, 1,840mAH մարտկոց՝ մինչև 7 ժամ խոսելաժամանակ, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 16Գբ հիշողություն, 8մեգապիքսել ֆոտոխցիկ, Wi-Fi, A-GPS, Bluetooth, USB 2.0։ Սմարթֆոնը կշռում է 160 գրամ։

Nokia-ին չի հայտնել որևէ տեղեկություն սմարթֆոնի շուկա դուրս գալու մասին։ Հավանական է մոտակա ամիսներին հեռախոսը վաճառքի դուրս գա ԱՄՆ-ում։

CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրությունը) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախանական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---