10 հունվարի 2012 - 14:23 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը 2012թ ղարաբաղյան հարցում լուրջ փոփոխություններ չի ակնկալում

2012 թ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում լուրջ զարգացումներ և առաջխաղացում չի լինի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, 2012թ կլինեն որոշ հանդիպումներ, ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում բանակցություններ, սակայն դրանք ոչ մի լուրջ արդյունք չեն տա:

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական զարգացումները կապված կլինեն Հայաստանի շուրջ լատարվող իրադարձությունների հետ, մասնավորապես ԱՄՆ և Ռուսաստանի հետ կապված, ինչպես նաև կլինեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր: Ընդ որում, նա նկատել է, որ չի հավատում Իրանի և ԱՄՆ հնարավոր պատերազմին: