Ալեքսանդր Իսկանդարյան. Իրանի հետ պատերազմն անմտություն կլինի ամերիկյան վերնախավի համար

Ալեքսանդր Իսկանդարյան. Իրանի հետ պատերազմն անմտություն կլինի ամերիկյան վերնախավի համար

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում ԱՄՆ ու Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությանը , «առնվնազ առաջիկայում»: «Ինձ թվում է, որ այն ամենն, ինչ կատարվում է այժմ, պատերազմի նախապատրաստություն է ԱՄՆ-ի կողմից: Ինձ թվում է, որ Իրանի հետ պատերազմը անմտություն կլինի ամերիկյան վերնախավի համար, հատկապես ընտրությունների շեմին»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Իսկանդարյանը, սակայն, հավելել է, որ բացառում է պատերազմի հավանականությունը, ոչ թե կետային հարվածները, և այն ամենն, ինչ կատարվում է այժմ, դա ճնշում է Իրանի վրա՝ նպատակ ունենալով կասեցնել նրա միջուկային ծրագիրը:

Ըստ քաղաքագետի, ճնշումը Իրանի հանդեպ կապված է նաև Սիրիայի իրադարձությունների հետ, որտեղ Թեհրանը բավականին ամուր ներկայություն ունի, և այդ երկրում իրադարձությունների իր համար բարենպաստ զարգացումների հասնելու Արևմուտքի ցանկության հետ:

Նա նաև նշել է, որ սկսած 1979թ. Իրանի հեղափոխությունից, ԱՄՆ-ն պարբերաբար սպառնում է Իրանին պատերազմով, սակայն, ըստ նրա, դա լոկ Թեհրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց է:

Իսկանդարյանը նշել է, որ Իրանը դեռևս բավականին կայուն է արտաքին ճնշման հանդեպ և շարունակում է նախկին քաղաքականությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---