10 հունվարի 2012 - 15:03 AMT
Samsung –ը ներկայացրել է իր 55 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույցը

CES 2012 միջազգային ցուցահանդեսում Samsung-ը LG ընկերության օրինակով ցուցադրեց իր 55 դյույմ անկյունագծով OLED տեխնոլոգիայով աշխատող հեռուստացույցը, որը շուկա կհանվի 2012-ի երկրորդ եռամսյակքւմ։ Այս մասին հաղորդում է reghardware.com-ը։Samsung-ի Super OLED հեռուստացույցն ունի 0,3 խորություն, ինչը վկայում է, որ այն բավական բարակ է։ Այն ունենալու է Samsung-ի smart հեռուստացույցների բոլոր ֆունկցիաները։ Այն ունի անգամ ներկառուցված տեսախցիկ, որը նախատեսված է ոչ միայն տեսազանգեր կատարելու համար, այլ նաև Kinect սարքի պես շարժումների ճանաչման համար։ Հեռուստացույցն ունենալու է նաև ձայնի ճանաչման և ձայնային կառավարման համակարգ։

CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրությունը) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախանական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։