Սիրիայի նախագահը հայտնել է մարտին սահմանադրության ուղղումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին

Սիրիայի նախագահը հայտնել է մարտին սահմանադրության ուղղումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժողովրդին ուղղված այսօրվա հեռուստակոչում հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել 2012թ. մարտին սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Սահմանադրությունը պատկանում է ոչ թե պետությանը, այլ ժողովրդին»,-հայտարարել է Բաշար Ասադը:

Բաշար Ասադը դեմ է հանդես եկել ընդդիմության ընդգրկմանը կառավարության կազմում, քանի որ դա թույլ կտա նրան «շանտաժի ենթարկել Սիրիային իր պահանջներով: «Մեր միջև կան տարբերություններ, սակայն, մենք չունենք տարաձայնություններ, որոնք կարդարացնեին ազգային միասնության կառավարության ստեղծումը»,-նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---