ԵՄ-ն տեղափոխել է Ւրանի դեմ նավթային էմբարգոյի վերաբերյալ հանդիպումը հունվարի 23-ին

ԵՄ-ն տեղափոխել է Ւրանի դեմ նավթային էմբարգոյի վերաբերյալ հանդիպումը հունվարի 23-ին

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրները որոշում են կայացրել տեղափոխել ԵՄ ԱԳ նախարարների հունվարի 30-ի հանդիպումը հունվարի 23-ին: Վերջինիս ընթացքում քննարկվելու են իրանական նավթի ներկրման արգելքները, երեքշաբթի հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով ԵՄ հայտարարությանը:

Նոր պատժամիջոցները կարող են ընդունվել այն առնչությամբ, որ Իրանը նախկինի նման չի ցանկանում համագործակցել համաշխարհային հանրության հետ ատոմային ծրագրի հարցերի շուրջ, գրում է ՌՒԱ Նովոստին:

ԱՄՆ և Արևմուտքի մի շարք այլ երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ` որը քողարկվում է խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---